Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Հայաստանի առաջին հաղթանակը Եվրո 2020-ի ընտրական մրցաշարում

Հայաստանի առաջին հաղթանակը Եվրո 2020-ի ընտրական մրցաշարում
09.06.2019 | 13:07

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի 2020 առաջնության ընտրական մրցաշարում: J խմբի մրցաշարի երրորդ տուրում շաբաթ երեկոյան Հայաստանի թիմը 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Գևորգ Ղազարյանը, 18-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը կրկնապատկեց, իսկ խաղի հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին Տիգրան Բարսեղյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հայաստանի հավաքականը 3 միավորով J խմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 5-րդ տեղում է: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Իտալիայի և Ֆինլանդիայի հավաքականները, 4-ական միավոր ունեն Հունաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի թիմերը, վերջինը Լիխտենշտեյնն է, որ առայժմ միավոր չունի: Հունիսի 11-ին Աթենքում Հայաստանի հավաքականին կհյուրընկալի Հունաստանի ընտրանին:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ