Սկիզբ
Հեղինակներ
Գովազդ
Մանրամասն որոնում (արխիվ)
.
.
.
Սկիզբ
Քաղաքական
Աշխարհաքաղաքական
Տարածաշրջանային
Արցախ
Վերլուծություն
Հրապարակախոսություն
Հարցազրույց
Ներքաղաքական
Միջազգային
Ռազմական
«Իրատես» ակումբ
Կլոր սեղան
Հարթակ
Քաղաքական սարկազմ
Ռեպլիկ
Ասում են...
Այսպես խոսեց...
Իրադարձային
Կուսակցական
Խորհրդարանական
Արցախ-24
Տնտեսական
Արդյունաբերություն
Գյուղատնտեսություն
Տեխնոլոգիաներ
Սոցիալական
Իրավական
Հասարակություն
Առողջապահություն
Բնապահպանություն
Հոգևոր
Աղոթարան
Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
Մշակույթ
Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
Մարզական
Կենսակերպ
Իրավիճակ
Դիրքորոշում
Հետահայաց
Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
Տեսանյութ
Այլ
Ֆեյսբուքյան հիշեցումներ
Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
06.02.2026
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։
Նորություններ
»
Հասարակության պառակտումը ռևանշ հրահրող պարարտ հող է
Հասարակության պառակտումը ռևանշ հրահրող պարարտ հող է
11.02.2020
|
12:21
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր խոր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում մեր հասարակությանը պարտադրված պառակտման, «սևերի» և «սպիտակների», «հեղափոխականների» և «հակահեղափոխականների» արհեստական բաժանման փաստի վերաբերյալ:
Ագրեսիայի և ատելության մակարդակն անցնում է քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված բոլոր սահմանները և օրըստօրե ավելի սաստկանում, սպառնալով պետական անվտանգությանը: Հասարակությունը դարձել է այդ ատելության գերին, ինչով սնվելը վտանգավոր է ազգի գոյության համար: Ցավալի է, բայց այս երևույթը «սնելու» մեջ իր անմիջական ներդրումն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երկրի ղեկավարն իր «ճշմարտացիությունը» հաստատելու ճանապարհին չի խորշում սպառնալուց, վիրավորելուց, պիտակավորելուց ցանկացածին, ով հրապարակավ իր այլախոհությունն է արտահայտում: Սա ոչ միայն դատապարտելի է, այլ նաև տագնապ է ներշնչում, խախտվում է հասարակական հարաբերությունների հավասարակշռության սկզբունքը:
Սրան հանդիման որոշ այլախոհների ճամբարից հնչում են ոչ պակաս ծայրահեղ գնահատականներ, վիրավորական արտահայտություններ: Երկու կողմից «ֆեյքերի» մի ամբողջ բանակ է դուրս եկել «մարտի դաշտ»:
Բանը հասել է նրան, որ սոցցանցերում սկսել են հայհոյանքներով խոսել մինչև անգամ կանայք, ինչը անհնարին էր պատկերացնել: Գործի դրվեցին նաև հարձակումներ մշակույթի, եկեղեցու և ընտանեկան այն արժեքների վրա, որոնց շնորհիվ պահպանվել է մեր ինքնությունը: Ցավոք, փորձ է արվում ներդնելու նոր արժեքներ, որոնք տեղ են գտել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայում: Մարդկանց միջև բախումների, սպանությունների և ինքնասպանությունների հաճախակի դեպքերը արդյունք են ատելության մթնոլորտի:
Ամենասարսափելին այն է, որ այս ագրեսիվ տրամադրությունները և պառակտումը կարող են ազդել մեր զինված ուժերի բարոյական ոգու և մարտունակության վրա:
Հարկավոր է կանգնեցնել առճակատման վտանգավոր պրոցեսը, վերադարձնել հասարակությանը իրականության զգացումը, դադարել փնտրել ներքին թշնամիներ, վերակենդանացնել ազգային համերաշխությունը և դա, առաջին հերթին, պետք է անի իշխանությունը: Եթե ոչ, ապա ինքն է իր անխոհեմ քայլերով ձգտում գահավիժման: Ընտրությունը ձերն է պարոնայք:
ՀԴԿ Հանրապետական խորհուրդ
Դիտվել է՝
3007
Մեկնաբանություններ
Ասում են...
.
.
Ասում են… Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ
Ասում են… Իրանի ուրանի պաշարների ոչնչացման և զրոյական հարստացմանն անցնելու ԱՄՆ պահանջներն անիրատեսական են։ Հրթիռային ծրագրի և դաշնակիցներին սատարելու վերաբերյալ պայմանները քննարկման ենթակա չեն։ Իրանը չի ենթարկվի դրսից պարտադրված թելադրանքին։ Մենք անկախ երկիր ենք և ինքներս ենք որոշում մեր ուղին
Ասում են… Մեզ բացարձակապես չի վերաբերում այն, ինչ կատարվում է Գրենլանդիայի հետ։ Բայց մենք Միացյալ Նահանգների հետ նմանատիպ հարցեր լուծելու փորձ ունենք: 19-րդ դարում, կարծեմ՝ 1867 թվականին, ինչպես գիտենք, Ռուսաստանը վաճառեց Միացյալ Նահանգներին, իսկ Միացյալ Նահանգները մեզնից գնեց Ալյասկան
Ասում են Մենք գիտեինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պատմությունը մասամբ կեղծ էր։ Որ ուժեղագույններն իրենց կազատեն պարտավորություններից այն ժամանակ, երբ ճիշտ համարեն։ Որ առևտրային կանոնները կիրառվում էին անհամաչափորեն։ Եվ որ միջազգային իրավունքը կիրառվում էր տարբեր խստությամբ՝ կախված մեղադրյալի կամ զոհի ինքնությունից
Ասում են… Այս պահին մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր փուլերից մեկը: ՈՒկրաինայի վրա ճնշումը հիմա առավելագույնն է։ ՈՒկրաինան կարող է կանգնել չափազանց բարդ ընտրության առաջ` կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ հիմնական գործընկերոջ հնարավոր կորուստ։ Կա՛մ բարդ 28 կետերի ընդունում, կա՛մ անչափ ծանր ձմեռ
Ասում են… Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի
Ասում են… Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, հայտնվելու էր Ռուսաստանի պաշտպանության ներքո
Ասում են… Պարադիգմի կտրուկ փոփոխությունը և անցումը դեպի Եվրամիության հարթակ, մեր կարծիքով, անխուսափելիորեն կապված կլինի ՀՆԱ-ի անկման և հայկական բիզնեսին, տնտեսությանն ու Հայաստանի հասարակ քաղաքացիների կենսամակարդակին լուրջ հարվածների հետ։
Ասում են… Դոնալդ Թրամփի գլխավորած հանրապետական վարչակազմի ԱՄՆ-ում իշխանության վերադարձով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային գործընթացների Վաշինգտոնի ըմբռնումը նոր հարթություն է ձեռք բերել: Հունվարի 15-ին Սենատում այս հարցի վերաբերյալ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատ խոսուն հայտարարություններ արեց։
Ասում են Եթե ինչ-որ մեկը սեփական պատմությունը խեղաթյուրում է թշնամու բարեհաճությանը արժանանալու համար, նա հարգանքի արժանի չէ: Թուրքիան Հայաստանի հավերժական թշնամին է, նրանք հավերժական անեծքի տակ են հայոց կոտորածը կազմակերպելու համար:
Ասում են… «Զանգեզուրի միջանցքը» ներկայիս տեսքով մաքուր թուրքական պրոյեկտ է: Այդ միջանցքով Ադրբեջանը ոչնչից ստանալու է տարեկան 1,5 մլրդ դոլար եկամուտ, իսկ Թուրքիայի առջև բացվելու են Կասպից ծովի դարպասները, և մուտք է գործելու Կենտրոնական Ասիա
Ասում են Ռուսաստանի նախագահ Պուտինը Զանգեզուրի միջանցքի մասին ոչ մի նոր բան չի ասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե այս հարցում Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են «ընտելանալու» միմյանց:
Ասում են… Ռուսաստանի տարածքին հեռահար ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնելու հնարավորություն ՈՒկրաինայի ԶՈՒ-ն չունի, հետևաբար, եթե հայտարարվում է, որ ՈՒկրաինային թույլատրվում է նման հարվածներ հասցնել, ապա դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ուղիղ մտնում է կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ
Ասում են… Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորեց Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի փոփոխությունը։ Ավելի քան 30 տարի Հայաստանն այդպիսի դաշնակից էր, բայց հիմա որոշել է անցնել Արևմուտքի կողմը՝ ներառյալ Ֆրանսիան, ԵՄ-ը և ԱՄՆ-ը
Նիկոլն արգելել է իրեն նկարել Արարատների ֆոնին Ըստ մերձնիկոլական շրջապատից տարածվող լուրերի` կապիտուլյանտ ոչնչությունը հրահանգել է իր աշխատակազմի լուսանկարիչներին և օպերատորներին իրեն չպատկերել Արարատ լեռների ֆոնին:
Տարածաշրջանային
Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է ԱՄՆ-ին տարածաշրջանային պատերազմով
Ամերիկյան «The Wall Street Journal» (WSJ) օրաթերթը փետրվարի 1-ին բացահայտել է Իրանի հետ հակամարտությանն ԱՄՆ-ի նախապատրաստության մանրամասները: Ըստ այդմ, Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղափոխում հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ միջոցներ...
Սոցցանցային գրառումներ
Ափսոս, որ աղետների վրա հնարավոր չի ռեոստատ դնել
Բաժնի բոլոր նորությունները »
«Իրատես» թերթի արխիվից
Օրենքի երկի՞ր, թե՞ փակ բաժնետիրական ընկերություն
Բաժնի բոլոր նորությունները »
Ծաղրանկարչի կսմիթ
Ընդդիմության դոնքիշոտյան կռիվը խոսափողահողմաղացների դեմ