Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Ինչ հարց լուծեց մարդկանց «տեղորոշելու» որոշումը

Ինչ հարց լուծեց մարդկանց «տեղորոշելու» որոշումը
04.09.2020 | 17:54

Այսօր խորհրդարանը սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը վերացնելու որոշումն ընդունեց։ Այն իր տեղը զիջելու է կարանտինին։ Ի թիվս այլ օրենսդրական կարգավորումների, մեջտեղից դուրս է մղվում նաև մարդկանց «տեղորոշելու» հարցը։ Այս որոշումն ի սկզբանե խիստ վիճահարույց էր, որովհետև մարդկանց անձնական տվյալներն էին օգտագործվելու։ Եվ այն օրերին, և այսօր պատկան մարմինները վստահեցնում են, որ դրանք որոշման չեղարկումից հետո ոչնչացվելու են։ Մի կողմ թողնելով, թե այդ հավաստումը որքան արժանահավատ է, անդրադառնանք դրա արդյունավետությանը։

Մեր անձնական տվյալները հասանելի դարձնելով, կարողացա՞նք լուծել վիրուսի կանխարգելման խնդիրը, թեկուզ 5տոկոսով։ Թվերը բոլորովին այլ բանի մասին են հուշում։ Ուրեմն ի՞նչ խնդիր լուծեց այս որոշումը, ով երաշխիք ունի, որ իր տվյալներն իր դեմ մի օր չեն օգտագործվի։ Ոչ մեկը։
Հաշվի առնելով նաև համավարակի տարածման թեժ օրերին Հայաստանի քաղաքացիների տվյալները Ադրբեջանի կողմից համացանցում տարածելու փաստը, կարելի է մեծ թերհավատությամբ վերաբերվել այսօրվա պատասխանատուների բոլոր հավաստիացումներին, թե դրանք ոչնչացվելու են ու արդեն ոմանց կողմից ի չարս չեն գործադրվի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ