ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Ասում են

Ասում են
06.04.2022 | 07:23

Թուրքերը, առանց որևէ էական դիմադրության, հայաթափում և տեղահանում են մի ողջ գյուղ։ Եթե իրավիճակը շարունակի այսպես մնալ, այսինքն, եթե թշնամին տեսնի և հասկանա, որ իր վայրագ և հանցագործ գործողություններին համարժեք պատասխան տվող չկա, ապա, անպայման, նույն գործողությունները կիրականացնի նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին՝ Տավուշում, Գեղարքունիքում, Արարատում, չեմ խոսում արդեն Սյունիքի մասին, որն ամբողջությամբ կարող է հայաթափվել, ինչին էլ ձգտում են Թուրքիան և Ադրբեջանը:

Ինչ է, ի վերջո, ուզում Հայաստանից այս իշխանությունն իր հանցավոր անգործությամբ, թողնել միայն Երևանի մա՞րզը։ Չէ՞ որ Երասխից մինչև Երևան, արագ ընթացքով, ընդամենը 20 րոպեի ճանապարհ է: Ի՞նչ են անում սրանք… Այս ամենը, դեմ է ռազմական գիտության բոլոր օրենքներին, սա ռազմական հանցագործություն է։ Մյուս կողմից, եթե 44-օրյա ակնհայտ դավաճանական և դավադիր պատերազմից հետո Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց ընտրությամբ նորից իշխանության բերեցին այս մարդկանց խմբին, գուցե հենց այս Հայաստա՞նն են նրանք երազել։

Նորատ Տեր-Գրիգորյանց

Դիտվել է՝ 34131

Մեկնաբանություններ