Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Իսկ մենք սակուրա-շոու ենք անում

Իսկ մենք սակուրա-շոու ենք անում
08.04.2023 | 19:01

Իսրայելի «Երկաթե գմբեթը» բավականին արդյունավետ աշխատում է, ընդ որում, վերջինիս աշխատանքը դեռ նախորդ տարի արդեն իսկ իրեն արդարացրեց։

Հիմա ուզում եմ հասկանալ` իսկ Հայաստանում, օրինակ, այս ուղղությամբ աշխատանք տարվո՞ւմ է։

Շատերը կեցցեն, որ սկսել են ԱԹՍ-երի մշակումների վրա աշխատել, բայց, օրինակ, ՌԷՊ կատարելագործված համակարգի մասին մտածո՞ւմ ենք կամ «Պանցիրի» ավելի կատարելագործված` պատերազմի մեր փորձով անհրաժեշտ խնդիրների լուծման ուղղությամբ: Բայց, որ ամենակարևորն է, հայկական «Երկաթե գմբեթի» մասին մտածող կա՞:

Մեզ ծանր օրեր են սպասվում, իսկ մենք սակուրա-շոու ենք անում:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9563

Մեկնաբանություններ