Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Սգո օր

Սգո օր
24.09.2023 | 16:04

Եկել եմ Վեինիսաժ։

Ո՛չ գայի։

Ժպիտներ, հումոր, ծիծաղ, առևտուր...

Իսկ Ղարաբաղում` զոհվածներ, սպանվածներ, գերեզմանափոսեր, անթաղ ու թաղվող մեռելներ, մեռելներ, մեռելներ...

Հայաստանում սգո օր չի հայտարարվում։

Նիկոլն Ալիևից վախում ա։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ