Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Պատմության դասագրքից

Պատմության դասագրքից
28.09.2023 | 23:01

Վաղ առավոտյան

Ազատության հրապարակի նստարաններին

սրթսրթում էին ընդդիմությունն ու իշխանությունը:

Ուրցով տաք թեյ հյուրասիրեցի,

ջերմացան, մանկան նման քնեցին:

Հետո արթնացան գոհ ու երջանիկ:

Աթոռներ շարեցի կողք կողքի,

Առաջին աթոռին

Լևոնը նստեց,

երկրորդին՝ Ռոբերտը,

երրորդին՝ Սերժը,

չորրորդին՝ Նիկոլը:

Նրանք համերաշխ ու միաբերան սկսեցին երգել՝

Մեր հայրենիք թշվառ անտեր,

մեր թշնամյաց ոտնակոխ:

Քիչ այն կողմ, Թումանյանի արձանի հետևից, ծիկրակելով

Իշխանն էր թախանձում՝ Զարթի՛ր, լաո:

Սպենդիարյանի արձանի հետևից Րաֆֆին էր սպառնում՝

Բադասխա՛ն եք դալու:

Բադասխա՛ն եք դալու:

Բադասխա՛ն եք դալու:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 5914

Մեկնաբանություններ