Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Նախանձում եմ «Հաղթանակ» զբոսայգին գրաված շներին

Նախանձում եմ «Հաղթանակ» զբոսայգին գրաված շներին
21.12.2024 | 16:40

Երկու լուր ունեմ` լավ և վատ: Սկսեմ վատից:

Ուրեմն, թափառող շները գրավել են «Հաղթանակ» զբոսայգին (Մոնումենտը): Վերջիններս լիակատար վերահսկողություն են սահմանել զբոսայգու բոլոր մուտքերի և բարձունքների նկատմամբ:

Իսկ լավ լուրն այն է, որ «Հաղթանակ» զբոսայգին գրավել են հենց շները, այլ ոչ, օրինակ` ադրբեջանցիները կամ օրվա իշխանությունները: Կարող էին, չէ՞, վերջիններս զբոսայգին գրավել: Չեն գրավել, ինչն արդեն լավ լուր է:

Մեկ էլ` անկեղծ նախանձում եմ «Հաղթանակ» զբոսայգին գրաված շներին: Նրանց չափ էլ չկանք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3551

Մեկնաբանություններ