Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Գործ ունենք համազգային պատուհասության հետ՝ համապատասխան ողբերգական հետևանքներով

Գործ ունենք համազգային պատուհասության հետ՝ համապատասխան ողբերգական հետևանքներով
03.07.2025 | 16:42

Իր տեսակին բնորոշ՝ Նիկոլը շարունակում է պահել մտասևեռման կոնցեպտը՝ որպես սեփական օրակարգի առանցք։ Օրեր առաջ հանրային դաշտում «զինադադար» հայտարարածը հերթական անգամ խախտում է իր իսկ պայմանը և դրսևորում պերմանենտ պարականոն վարքագիծ՝ վերստին թիրախավորելով Վեհափառին։

Այսօր առավոտյան՝ 5։45, հերթական «փայլատակմամբ» նա ևս մեկ անգամ փաստեց, որ այս թեման իրեն ուղղակի հանգիստ չի տալիս։ Մի քանի անգամ ասել եմ՝ նա իր տեսակով անդրդվելի է ու հաստակող. կարող է անհոգնել միևնույն բանը կրկնել տասնյակ անգամ՝ անկախ նրանից, դուր է գալիս դա դիմացինին, թե ոչ։ Նա կշարունակի կրկնել այնքան, մինչև շրջապատում բոլորը ընդունեն այդ միտքը՝ որպես ճշմարտություն։

Սա նորություն չէ Նիկոլի համար։ Նա այդպիսին էր դեռ ՀԺ-ում դեգերելու տարիներին, այդպիսին էր նաև ԱԺ-ում՝ պատգամավորության շրջանում։

Ես շատ լավ հիշում եմ նրա ելույթների երկար տեքստերը պառլամենտում, որոնց առանցքային շեշտադրումներն ամիսներ շարունակ մնում էին նույնը՝ բառացի կրկնությամբ։ Նույնը նկատելի էր նաև ԱԺ հարցուպատասխանների ընթացքում. նա կարող էր նույն հարցը նույն նախարարին կամ վարչապետին ուղղել 7-8 անգամ՝ տարբեր նիստերին, առանց հոգնելու։

Այս ամենը նշում եմ մեկ նպատակի համար՝ հաստատելու իմ պնդումը, որ Նիկոլի օրակարգում առկա ցանկացած հարց կամ նրա գլխում ծնված գաղափար անընդհատ տիրաժավորվելու է՝ անկախ դրա բովանդակությունից։ Կարևորը ոչ թե այն է, թե ինչ է ասում, այլ այն, որ դա նրա մտասևեռման առարկան է։

Վերը նշվածի ողբերգությունը կայանում է նրանում, որ ըստ «նիկոլական տեսության»՝ իր կողմից արտահայտված յուրաքանչյուր միտք բացարձակ ճշմարտություն է։ Ավելին, դրանից այն կողմ կարծիքներ կամ այլ մոտեցումներ գոյություն ունենալ չեն կարող։ Ինչքան էլ նա տեսախցիկների առջև ճամարտակի ժողովրդավարական արժեքների մասին՝ դա հերթական բլեֆն է։

Եթե գլխավոր խմբագրի կամ ընդդիմադիր պատգամավորի պարագայում նման վերաբերմունքը երբեմն կարելի էր շրջանցել՝ չկարդալով կամ անտեսելով, ապա երբ նշյալ անձը դարձել է երկրի կառավարիչ՝ գործ ունենք համազգային պատուհասության հետ՝ իր համապատասխան ողբերգական հետևանքներով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ

րը պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am