Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվայում բացելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ բանակցությունները, մասնավորապես շեշտել է. «Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններն այն մասին, թե իբր ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից, կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից բխող էկզիստենցիալ սպառնալիքի մասին»։               
 

Քո գավառական...

Քո գավառական...
21.08.2025 | 17:28

Մինչ Նիկոլը Էրդողանի գիրքն է գրկում, Ալիևը դեռ 2000-ականներին ասում էր, որ իր սեղանի գիրքը Սուն Ցզիի «Պատերազմի արվեստն» է։

ՈՒ երբ նայում եմ Նիկոլի գործողություններին, տեսնում եմ, թե Ալիևը ո՜նց է հաջողացրել սրա վրա կիրառել Սուն Ցզիի ամբողջ տեխնոլոգիական բազան։

Պատկերացնո՞ւմ եք, թշնամիդ մի բան ուզի, դու դրան դիմադրելու փոխարեն հայտարարես, թե դա քո անձնական գաղափարն է։

Քո գավառական....

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5557

Մեկնաբանություններ