Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Կարևոր հայտարարություն

Կարևոր հայտարարություն
27.08.2025 | 13:17

Ի գիտություն լրատվամիջոցների ու սրտացավ քաղաքացիների.

Ուրբաթ օրը, օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ին այցելելու ենք Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ընթացող վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և որոշ խնդրահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար:

Ակնկալում ենք, որ հանդիպմանն իրենց ներկայությունը կապահովեն`

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը,

ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Խառատյանն ու Վլադիմիր Վարդանյանը,

Վերականգնողական աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերության աշխղեկը,

ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Միացե´ք:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 5020

Մեկնաբանություններ