Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա

Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա
01.09.2025 | 13:47

Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 15 աշակերտ։ Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ավարտական ՝ 12-րդ դասարանում, աշակերտ չկա, քանի որ Արցախից բռնագաղթած, Բարեկամավանում հաստատված ընտանիքը տուն է գնել Բերդավանում, այս ընտանիքի զավակն այնտեղ է դպրոցն ավարտելու։ Բարեկամավանի դպրոցի 1-ին, 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում կա մեկական աշակերտ։ Դպրոցի տնօրենը հայտնեց՝ պարզ չէ, թե ինչպես է լուծվելու ձմռանը դպրոցի ջեռուցման խնդիրը, քանզի վառելափայտ վաճառողները խորանարդ մետրը 28 հազար դրամով են ծախում։ Ա․Ազատյանն ասաց, որ ամռանը, երբ ինքը արձակուրդում է եղել, Տավուշի մարզպետարանն ինչ-որ ծրագրով Բարեկամավանի դպրոցում արևային կայան է տեղադրել, սակայն պարզ չէ այդ կայանի հզորությունը, այն ինչքանո՞վ կարող է ապահովել դպրոցի ջեռուցումը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ

րը պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am