Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Հիշողություն

Հիշողություն
20.09.2025 | 10:42

Ժամը 13:10 էր․ աշխատավայրում համակարգիչս էի միացնում, որ սկսեմ աշխատանքս։ Հանկարծ ձայն լսեցի․ սկզբում թվաց՝ համակարգչից է։ Գլուխս իջեցրի, որ նայեմ, և ձայնը կրկնվեց։

Այդ ձայնն այլևս անհնար էր շփոթել․ այն շարունակվում էր անդադար։ Առաջին միտքս այն էր, որ Լալին դպրոցում է, ու ես պետք է հասնեմ նրա մոտ։ Իջա, որ գնամ, բայց շենքում աշխատող կանայք չէին թողնում՝ ձայներն ավելի ու ավելի էին ուժգնանում ու հաճախանում։ Սակայն մայրական բնազդը հաղթեց։ Բոլորը մի կողմ դրեցի ու վազեցի դեպի Ֆիզմաթ դպրոց՝ այդ ձայները ճանապարհին ուղեկցում էին ինձ։

Դպրոց հասնելուն պես ասացին, որ երեխաներին տարել են դիմացի շենքի նկուղ։ Մտա առաջին շենքի նկուղը․ Լալին այնտեղ չէր։ Մտա երկրորդը՝ այնտեղ էլ չկար։ Երրորդ նկուղում հանկարծ լսեցի երեխայիս ձայնը․ «Մամ, պա հունցս եկա՞լ»։ Աննկարագրելի էր այն, ինչ կատարվում էր իմ մեջ․ գրկեցի նրան ու սկսեցի լաց լինել։

Կես ժամ անց՝ ոչինչ չէր փոխվում, ձայները գնալով ավելի ու ավելի էին մոտենում։ Լալիի ձեռքից բռնեցի ու վազեցինք տուն․ մեր տունը քաղաքի մի ծայրում էր, դպրոցը՝ մյուս։ Երբ հասանք հրապարակ, մի արկի ձայն այնքան մոտ լսվեց, որ ինձ թվաց՝ խփեցին մոտակա շենքին։ Լալին նայեց ինձ ու ասաց․ «Մամ, հինչ կինի էս շենքին պադվալը քինանք»։

Մի պահ մտածեցի, բայց որոշեցի, որ ճիշտը մեր շենքի նկուղն է։ Երեխայիս ասացի Հայր Մեր աղոթքն ասելով վազել։ Երբ հասանք մեր նկուղ, ինձ թվաց՝ փրկեցի երեխայիս։

Աննա ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3602

Մեկնաբանություններ