Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Սոված մարդու երազանքը կուշտ ուտելն է

Սոված մարդու երազանքը կուշտ ուտելն է
22.11.2025 | 19:18

Նոր տարվան բան չմնաց՝ մի քանի օրից՝ ձմեռնամուտ, մի քիչ ուշ՝ ձմեռային արևադարձ, հետո՝ բաստուրմա-բուդ-բլինչիկ, միկադո ու պոնչիկ, պաչիկ-մաչիկ, ու հին տարին չիք։

Չէ՛, այնուամենայնիվ, ինչ ուզում եք՝ ասեք, ժողովուրդը իմաստուն ա՝ Նոր տարին պետք ա կուշտ դիմավորել։ Պատկերացնում ե՞ք՝ մարդիկ Նոր տարին սոված դիմավորեին։ Էդ մարդիկ ի՞նչ պիտի ուզեին եկող տարվանից՝ սոված մարդու երազանքը կուշտ ուտելն ա։

Իսկ կուշտ մարդն ավելի վեհ բաների մասին ա մտածում։ Նրա ստամոքսն աղիողորմ խնդրանքներով չի խցանում ուղեղի միջնեյրոնային ուղիները։ Նա անտարբեր նայում ա համով-համով խորտիկներով ծանրաբեռնված սեղանին ու մտածում հավերժի մասին։

Հ.Գ։ Ինձ մի՛ հիշացրեք էն միլիոնավոր մարդկանց ու կենդանիների մասին, որոնք Նոր տարին սոված են դիմավորում։ Ես հիշեցման կարիք չունեմ՝ միշտ եմ հիշում, իսկ եթե դուք էլ եք հիշում, հրաշալի ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5370

Մեկնաբանություններ