ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Եկել էր նաև Արցախը շրջափակման մեջ պահող աղավնի սատկացնողը

Եկել էր նաև Արցախը շրջափակման մեջ պահող աղավնի սատկացնողը
17.02.2026 | 14:23

Շատերը ԱՄՆ փոխնախագահ Վենսին նամակներ էին գրում՝ ակնկալիքով, որ նրա այցից հետո Հայաստան կգան Բաքվում պահվող ռազմագերիները։

Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան Հայաստան, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները՝ քաղաքացիական հասարակության անվան տակ, որոնց կազմում հերթական անգամ հայտնվել էր Արցախը շրջափակման մեջ պահող աղավնի սատկացնողը։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4992

Մեկնաբանություններ