Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Նրա երաժշտությունը դարձավ մեր ինքնության ձայնը աշխարհում

Նրա երաժշտությունը դարձավ մեր ինքնության ձայնը աշխարհում
06.06.2026 | 10:41

Սյսօր լռության օր է։

123 տարի առաջ ծնված Արամ Խաչատրյանն իր «Սուսերով պարով», «Գայանե»-ով և «Սպարտակ»-ով իսկապես չլռեց։ Նրա երաժշտությունը դարձավ մեր ինքնության ձայնը աշխարհում։ Այն պահերին, երբ խոսքերը չեն հերիքում, հենց այդ նոտաներն են պատմում մեր ուժի, ցավի ու հպարտության մասին։

Մեծերը մեզ թողել են ոչ թե միայն ստեղծագործություն, այլ չափանիշ։ Չափանիշ, թե ինչպես կարելի է քո գործով ազգ ներկայացնել և ժամանակից դուրս խոսել։ Մեր ամեն օրվա ընտրությունները՝ փոքր թե մեծ, հենց այդ արձագանքն են, որ մնում է մեզնից հետո։

Լռությունն այսօր թող լինի լսելու համար։ Լսելու այն ձայները, որ Խաչատրյանը և մյուսները թողեցին, ու հասկանալու՝ մենք ինչ ձայն ենք ավելացնում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 3017

Մեկնաբանություններ