Ուրեմն, առավոտյան քննիչներն այցելեցին «Արարատ» թենիսի ակումբ և կապարակնքեցին վերջինիս բոլոր, այդ թվում՝ կորտերի, դռները:
Հիշեցնեմ` մի քանի տարի է, ինչ իշխանությունը փորձում է «զավթել» ակումբի տարածքը: Սովորաբար, «թենիսային հիվանդության» սրացումներն իշխանության մոտ նկատվում էին հունվարին: Համենայնդեպս, այդպես էր վերջին տարիներին: Փաստորեն, 2026 թվականի հունիսին արձանագրվեց հիվանդության կուլմինացիան:
Կարծում եմ` իշխանությունն այս անգամ կհասնի նպատակին: Նպատակն ավելի քան պարզ է` հայ երեխաները պետք է հացին, կներեք, սպորտին, այնուհետև` հացին, «կակա ասեն»:
Հ.Գ. Իսկ ի՞նչ կապ ունի Էվոկաբանկը «հացին կակա ասելու» հետընտրական օպերացիայի հետ: Չգիտեմ: Միգուցե` կապ չունի, սակայն բանկի նկարը տեղադրում եմ, որ «բռնի»:
Կարեն Հեքիմյան