30.05.2014|
13:42
Կարտոֆիլի մշակմամբ և արտահանմամբ Հայաստանը կարող է դառնալ փոքրիկ Հոլանդիա: Այս մասին այսօր հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով` այս տարի կարտոֆիլի առատ բերք կունենանք: Ծիրան քիչ կլինի` ընդհանուր բերքի 10-15 տոկոսի չափով, և այն բավականին թանկ կլինի: Ամեն տարի հայ գյուղացին ահռելի վնասներ է կրում կարկտահարության պատճառով: