-
22.04.2014|
16:47
Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ Մ. Խորենացու փողոցում մսի վաճառակետերի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորվել է հանձնաժողով, որն էլ պարբերաբար կազմակերպում է ստուգայցեր:
-
21.04.2014|
16:16
2014 թվականի ապրիլի 19-ին 65-ամյա հասակում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը:
-
19.04.2014|
16:23
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շվեյցարական բանկերում իր հաշվեհամարների վրա ունի մոտ 40 մլրդ դոլար՝ գրել է բրիտանական The Times-ը՝ թերթի առաջին էջին զետեղելով նյութ Պուտինի հարստության մասին:
-
19.04.2014|
16:22
Թուրքիան մտադիր է զեղչ պահանջել ռուսական գազի դիմաց: Բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յլդզը: Կողմերը, հնարավոր է, քննարկեն նաև Թուրքիայի տարածքով «Հարավային հոսք» գազամուղի շինարարության հարցերը:
-
19.04.2014|
13:35
Forbes հանդեսի համաձայն՝ այսօր ամենահարուստ 200 ռուսաստանցիների ցուցակում առնվազն վեցը ազգությամբ հայ են:
Ներկայումս Ռուսաստանում ապրող ամենահարուստ հայը «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն է:
-
18.04.2014|
14:56
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, նպատակ հետապնդելով խթանել տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղում, արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում: Միջոցառումը կկայանա Շուշի քաղաքում ապրիլի 19-20-ը:
-
18.04.2014|
13:04
Սահմանադրության փոփոխության, վարչապետի հրաժարականի շուրջ ծավալված կրքերից հետո հասարակության շրջանում քննարկվող թեժ հարցերից է ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին, որը էապես կարող է փոխել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը: Կանխատեսումներ կան, որ այն կհանգեցնի նաև բարձր գնաճի: Բնականաբար, այդ ամենից չի կարող զերծ մնալ ՀՀ-ի բանկային համակարգը: Ի՞նչ հնարավոր փոփոխություններ կամ սցենարներ կարող են լինել: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ:
-
17.04.2014|
18:01
Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը մտադիր է ուկրաինական նախագծերին հատկացնել տարեկան 1 միլիարդ եվրո: Այդ մասին հայտարարել է ներդրումների գծով ուկրաինական գործակալության նախագահ Սերգեյ Եվտուշենկոն:
-
17.04.2014|
12:45
Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ կազմակերպած «Կարիերայի օր» միջոցառման շրջանակներում ապրիլի 16 -ին HSBC բանկը հյուրընկալեց Երևանի, Արմավիրի և Կոտայքի մարզերի տարրական դասարանների շուրջ 15 աշակերտների:
-
16.04.2014|
12:40
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնում առաջինն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին: