08.10.2019|
00:33
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ներքին առաջնությունների այս վերջին տուրի հանդիպումները ներկայացնելիս մենք հաճախակի ստիված կլինենք անդրադառնալ դրան նախորդած Չեմպիոնների լիգայի դիմակայություններին, որովհետև, դատելով արձանագրված արդյունքներից, այն կարծես թե դրանց մասնակցածների մի մասին իսկապես խելքապտույտ է արել` թողնելով անցյալի մեջ, կտրելով օրվա իրողություններից։