-
29.11.2019|
02:24
...թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ, Սորոսի թևը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թևի հաղթանակը նման կարևորագույն պոստում:
-
26.11.2019|
00:11
...թե մեծ հաշվով իշխանությունների սրտով է ՍԴ համառումը, այդ թվում և նոր նախագծով` ՍԴ դատավորների կողմից վաղաժամ թոշակի գնալու առաջարկի մեժումը. իշխանություններն առանձնապես ջանք չեն թափելու նրանց թոշակի ուղարկելու գործում:
-
22.11.2019|
00:04
...թե Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են` Օվերտոնի բոլոր կարգի պատուհանները բաց պահելու, հասարակության միտքն անվերջ իր վրա սևեռելու համար:
-
19.11.2019|
00:20
...թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսևորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ:
-
15.11.2019|
01:12
…թե շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում կազմակերպված ԼԳԲՏ միջազգային «ֆորումին» բավականին «ներկայացուցչական» մասնակցություն են ունեցել ոչ միայն տեղական «համայնքի» անդամները, զորօրինակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի և ԿԳՄՍ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի նախընտրած Կարաբինան (վերջինիս հետ նրանք սիրում են լուսանկարվել ու իրենց պատկերները տեղադրել սոցցանցերում) և ԱԺ-ում ելույթ ունեցած, տրանսգենդերների համար խորհրդարանում Օվերտոնի լայն պատուհան բացած, ձեռքի հետ էլ «Իրատեսին» դատի տված (իր պատիվն արատավորելու համար թերթից 1 մլն դրամ է պահանջում) տրանսվեստիտը, այլև միջազգային «կարգի» տրանսգենդերներ:
-
12.11.2019|
01:13
...թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգևորականների, այլև աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգևոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։
-
08.11.2019|
00:25
...թե իշխանությունները «մեծ մեղրամիսների» մեջ են այն գործարարների հետ, որոնք իրենց անվերապահ ընդունում են, «մուծվում» թե՛ «առաջին» տիկնոջ հիմնադրամներին, թե՛ մնացյալ բոլոր անհրաժեշտ գումարները ու «հանգիստ քնում»:
-
05.11.2019|
00:24
...թե կենդանաբանական այգում մուֆլոնին կերած շները եղել են ոչ թե կենգուրուներին կերած փողոցային շները, այլ... «Գիշերային այդ ակցիան» լավ կազմակերպված դավադրություն է եղել ընդդեմ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի, որի օրոք ցայդ էլ կենդանիների որոշակի անկումներ եղել են` տարբեր պատճառներով:
-
01.11.2019|
00:43
...թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում և իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որևէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։
-
29.10.2019|
00:44
...թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու առնչությամբ: