-
02.05.2017|
12:01
...թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է` ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը։
-
28.04.2017|
09:13
...թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:
-
25.04.2017|
12:00
...թե Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելը եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածության արդյունք:
-
21.04.2017|
00:34
...թե Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի ֆոնին Հովիկ Աբրահամյանի ակտիվանալը հստակ «մեսիջներ» ուներ։ Նա կրկին ՀՀԿ-ին փորձում է հասկացնել, որ ինքը դեռ կա ու չի պատրաստվում նահանջել։ Ավելին, ասում են, որ հիմա նա ուղիներ է փնտրում ՀՀԿ-ի ղեկավարի հետ գործերը «լավացնելու», մի բան նորից «ձեռքը» գցելու համար։
-
14.04.2017|
09:50
...թե ՀՀԿ-ում նոր «կռիվ է ընկել»։ ԱԺ անցած ՀՀԿ-ականները փորձում են ամեն ինչ անել, որ մշտական հանձնաժողովներից մեկն իրենց ձեռքն անցնի։
-
11.04.2017|
00:47
...թե բավական վատ վիճակում է հայտնվել ՕՐՕ դաշինքը ղեկավարած Սեյրան Օհանյանը։ Նա իր պարտությունը դեռ չի կարողանում ընդունել, չգիտի` ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։
-
07.04.2017|
11:58
...թե նոր խորհրդարանի, անգամ նոր կառավարության հետ կապված լուրջ ամբիցիաներ ու սպասումներ ունեցող ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը խոր ֆիասկո է գրանցել ապրիլի երկուսի ընտրություններում` հարազատ ծննդավայրում` Արարատի մարզի Լանջազատ գյուղում։
-
04.04.2017|
01:21
...թե ընտրությունների արդյունքներն ամենից ծանր տարել են ՕՐՕ-ում։ Այնքան ծանր, որ հետընտրական գործողություններին առնչվող մարտավարություն են մշակում, թեև ոչ թիմ ունեն, ոչ էլ բողոքական զանգված, որ խոստացված հետընտրական գործողություններն իրականացնի։
-
31.03.2017|
09:55
...թե ընտրություններին մասնակցող դաշինքներից մի քանիսը, որոնք կատեգորիկ դեմ են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն, «ընդհատակյա» բանակցություններ են վարում` խորհրդարան մտնելուց հետո Սահմանադրությունը փոխելու, կրկին նախագահական կառավարման անցնելու, ռեյտինգայինների «չարաբաստիկ» նորմը վերացնելու ուղղությամբ:
-
28.03.2017|
11:20
...թե Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից «վտակվելու» բուն պատճառը եղել է այն, որ վերջինս «ակնհայտվել» է ՕՐՕ դաշինքը «համակարգելու»-մոդերացնելու, «Ծառուկյան» դաշինքին այն կցելու գործում, ինչի անթույլատրելիության մասին բարձր մակարդակով նրան զգուշացրել են: