Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    21.10.2016| 01:16
    ...թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Սլաբոդկա» թաղամասի իր ձայները, որ մոտ չորս հազար էին, «հալալ» կիսել է երկու մասի` երկու հազարը՝ «Վերածնված Հայաստանին», որի ավագանու ցուցակում հարազատ փեսան էր, մյուս երկու հազարը չի տվել ԲՀԿ-ին, ինչը նախօրոք խոստացել էր Հովիկ Արգամիչին, տվել է «Համախմբում» կուսակցությանը։
  • Ասում են...

    Ասում են...

    18.10.2016| 00:33
    ...թե ԲՀԿ-ում շատ ոգևորված են եղել Տիգրան ՈՒրիխանյանի՝ մանդատից հրաժարվելու հեռանկարով, արդեն իսկ սկսել են գզրոցից հանել իրենց համամասնական ցուցակը, ուր վաղուց իր հերթին է սպասում Վանիկ Էլիզբարյանը` ԲՀԿ մամլո խոսնակը, ու թեև նրանից առաջ մի քանի հոգի կա, սակայն նրանց կպարտադրվեր դիմումներ գրել։
  • Ասում են...

    Ասում են...

    14.10.2016| 00:13
    ...թե «պառլամենտարիզմի հայր» Տիգրան ՈՒրիխանյանին ոչ միայն հազարավորներն են դիմել նամակներով, որ հանկարծ մանդատը վայր չդնի, իրենց չթողնի «որբ ու անչոբան», այլև օրերս «гигант мысли, отец армянской демократии» Տիգրանը հանդիպել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
  • Ասում են...

    Ասում են...

    11.10.2016| 00:36
    ...թե Կարեն Կարապետյանը, որը երբեք չի խզել հարաբերությունները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, վարչապետ նշանակվելուց առաջ հեռաձայնել է Ռոբերտ Սեդրակիչին և տեղյակ պահել «կատարվելիքի» մասին:
  • Ասում են...

    Ասում են...

    07.10.2016| 00:52
    ...թե ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի տապալումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է մարտավարական փոփոխությունների դիմել և վերադառնալ ի շրջանս յուր. իրեն հավատարիմ մնացած մի քանի անձանց նորից մանդատի տեր դարձնելու համար երբեմնի ՀՀՇ-ականներին «մեսիջներ» է հղում, թե «տղերք, եկեք իրար գլխի հավաքվենք ու նորից պայքարենք»։
  • Ասում են...

    Ասում են...

    04.10.2016| 01:17
    ...թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խոր արմատներ ունի։ Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։
  • Ասում են...

    Ասում են...

    30.09.2016| 00:05
    ...թե Հանրային ռադիոյի բախտը չի բերում ղեկավարի հարցում։ Գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Արման Սաղաթելյանն իսկական պատուհաս է դարձել աշխատակիցների գլխին։
  • Ասում են...

    Ասում են...

    27.09.2016| 11:30
    ...թե ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են՝ բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին։
  • Ասում են...

    Ասում են...

    23.09.2016| 09:18
    ...թե առողջապահության նախարարի պորտֆելը պատրաստվում է ստանձնելու «Ինգո Արմենիա Ինշուրանս» ընկերության և Վարդանանց բժշկական կենտրոնի սեփականատեր Լևոն Ալթունյանը:
  • Ասում են...

    Ասում են...

    20.09.2016| 00:17
    ...թե իշխանության համար սկզբունքային են եղել Ծաղկահովիտի ընտրությունները, որտեղ առաջադրված էր նաև Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»)։ Վերջինիս թիմակիցները պնդում են, բոլոր ջանքերն ու ընտրական հայտնի տեխնոլոգիաները գործադրվել են, որ Խանդոյանը համայնքապետ չընտրվի, մինչդեռ, ասում են, իրականում հենց նրա կողմնակիցներն են դիմել կոպիտ ընտրախախտումների։