ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    30.10.2015| 01:22
    Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, այդ «մեկի» անունն այդպես էլ չհնչեց, երբ ՄԻՊ-ի զեկույցում մի ամբողջ բաժին նվիրված էր հենց կառավարության և նրա «մասնաճյուղերի» քննադատությանը, ուստի «խոր» անհրաժեշտություն էր առաջացել «բամփելու» օմբուդսմենի գլխին: Ի դեպ, Արարատի մարզպետի տեղի վրա էլ «մեկը» վաղուց աչք ունի` «սերնդափոխության» պահով:
  • Ասում են...

    Ասում են...

    27.10.2015| 00:43
    ...թե «Ոչ»-ի շտաբի կողմնակիցները խոր դժգոհում են՝ ինչո՞ւ է Ժիրայր Սէֆիլյանը նախօրոք` մեկ ամիս առաջ բարձրաձայնել, թե ինչ են անելու իրենք դեկտեմբերի մեկի միտինգի ժամանակ։
  • Ասում են...

    Ասում են...

    23.10.2015| 00:45
    ...թե դեռ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները չհաստատված, արդեն սկսվել է «արջի մորթու» համար բզկտոցը. այն է` որ նախարարությունն ումն է լինելու, ով քանի նախարար, մարզպետ, փոխնախարար է ունենալու, և վերջապես` ով ինչ պաշտոն է զբաղեցնելու:
  • Ասում են...

    Ասում են...

    20.10.2015| 00:20
    ... թե «Ժառանգությունը», որտեղ աջը ձեռքը երբեք չի իմացել, թե ինչ է անում ձախը, միշտ էլ «սիրախաղերի» մեջ է եղել իշխանությունների, նրա տարբեր թևերի հետ` Զորավարին «փարևելուց» մինչև կրթական ոլորտ:
  • Ասում են...

    Ասում են...

    16.10.2015| 01:10
    ... թե հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարը երկու տեր ունի, և երկուսն էլ խիստ աննկատ մանիպուլացնում են ընդդիմադիր «ոչ»-երին` հույս ունենալով, որ դուրսը, հատկապես Ռուսաստանը, թույլ չի տա Սերժ Սարգսյանը շատ հանգիստ, «նո պրոբլեմ» տարբերակով անցնի Մելիք-Ադամյանով` վերջինիս համար չափավոր դժվարություններ ստեղծելով:
  • Ասում են...

    Ասում են...

    13.10.2015| 00:20
    ... թե Հովիկ Աբրահամյանի` վերջին շրջանում դժվարին վիճակում հայտնվելու պատճառները ոչ անքան տնտեսական, որքան ապագայի տեսլականներին են առնչվում:
  • Ասում են...

    Ասում են...

    09.10.2015| 01:15
    ...թե իշխանությունը, որն ամեն ինչ արեց առանց այն էլ ոչ ևս եղած ընդդիմությունը ևս մեկ «պտույտով» անէացնելու համար, այժմ կանգնած է նոր խնդրի առաջ:
  • Ասում են...

    Ասում են...

    06.10.2015| 00:50
    ...թե ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ «Ես կարող եմ կանխատեսել ով կլինի Հայաստանի ապագա առաջնորդը, սակայն վախենամ հայտարարեմ, նա դժոխային օրեր ունենա», ուղղակի տակնուվրա է արել ողջ քաղաքական էլիտան:
  • Ասում են...

    Ասում են...

    02.10.2015| 00:24
    ... թե ՀՀԿ վերնախավում «միսկրծոցին» հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ թիմում այն կարծիքին են, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն «սղղալով» կանցնի, ու հիմա բոլորն անհանգիստ են, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։
  • Ասում են...

    Ասում են...

    29.09.2015| 01:04
    ...թե չնայած ժամանակ առ ժամանակ ակտիվանում, բայց հետո մարում են խոսակցությունները, որ մշակույթի նախարարը հրաժեշտ է տալու պաշտոնին, այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է: