ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 
  • Ասում են...

    Ասում են...

    24.05.2013| 00:59
    ...թե ՀՀԿ ֆրակցիայի անդամ Մարգարիտ Եսայանի` կառավարության ծրագրին ուղղված այլ ուժերի խիստ քննադատական, կրակոտ ելույթի ժամանակ բավականին հետաքրքիր միջադեպ է գրանցվել դաշնակցական «շարքերում». Վահան Հովհաննիսյանը չի դիմացել, անհանգիստ ու դժգոհ շրջվել է, կողքին հանգի՜ստ նստած Աղվան Վարդանյանին ասել. «Էս ինչե՞ր ա, ասում, ա՛յ ախպեր»: «Ինչ անե՜մ, խնամիս ա»,- նույն հանդարտությամբ արձագանքել է Աղվան Վարդանյանը:
  • Ասում են...

    Ասում են...

    21.05.2013| 00:09
    ...թե Գագիկ Ծառուկյանի` «ԲՀԿ-ն ընդդիմություն չէ» արտահայտությունը հնչել է ընդամենը իշխանության գլխի տակ փափուկ բարձ դնելու, Ծառուկյանի բիզնես-պրոյեկտները չվնասելու մտայնությունից ելնելով: ՈՒրիշ ոչինչ: Այսպես են մտածում ոչ միայն ԲՀԿ-ում, այլև հենց իշխանությունում։
  • Ասում են...

    Ասում են...

    17.05.2013| 01:07
    ...թե Ծառուկյանի վերջին հայտարարությունը, դրան հաջորդող գործընթացները ահավոր սրել են ԲՀԿ-ում առանց այն էլ բանի չնման իրավիճակը, ուր նոր թափ են հավաքել «վհուկների որսը», բերիայորեն «գործ» տալու ակցիաները: Ասում են նաև, թե այս իրավիճակը լցրել է ԲՀԿ-ում շատերի` առանց այն էլ լցված համբերության բաժակը։
  • Ասում են...

    Ասում են...

    14.05.2013| 01:33
    ...թե առաջին անգամ մայիսյան եռատոնին Շուշի չի մեկնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Անցած տարի չորս նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Սերժ Սարգսյան, այնտեղ են եղել և միասին դիմավորել եռատոնը:
  • Ասում են...

    Ասում են...

    07.05.2013| 00:37
    ...թե որքան էլ ԲՀԿ-ն մինչ ավագանու ընտրությունները բարձրաձայնում էր` իրավական պատասխանատվության կենթարկվեն այն մարդիկ, ովքեր խախտումներ կանեն, քանզի վստահ էին, որ տեղամասերում իրենք «մաքուրով» են աշխատելու, իսկ բուն փողի բաշխումն իրականացնելու են տնետուն ակցիայով, այնուհանդերձ, մտադրություն չունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։
  • Ասում են...

    Ասում են...

    03.05.2013| 00:39
    ...թե Տարոն Մարգարյանը շատ լավ գիտի` ովքեր են կանգնած իր մասին «մուտիլովկաներ» տարածողների թիկունքում, և վերջիններիս տարբեր ձևերով, այդ թվում` շատ ուղիղ, հասկացրել է, որ ինքը տեղյակ է, թե իրենք ինչով են զբաղված, ովքեր են քաղաքապետարանից արտահոսքերի տեսքով «ինֆորմացիա» «հղում» ընդդիմությանն ու ինչ նպատակ են հետապնդում:
  • Ասում են...

    Ասում են...

    30.04.2013| 02:10
    ...թե արքայազն Չառլզի Հայաստան գալը հայաստանյան «ռուսիստների» մեջ խանդի շատ մեծ դոզա է առաջացրել: Մանավանդ նրանց մոտ, ովքեր մտածում էին, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանը կդադարի համարվել Արևմուտքի «նապարնիկ», և որ Արևմուտքը Սերժ Սարգսյանին էլ առաջվա նման չի «սիրում»: Բայց ամենից շատ «ցավացողների» սիրտը «ցավում» է հատկապես Տիգրան Սարգսյանի համար, որովհետև «արևմտյան պակետ» նա է մեզանում համարվում, և այցը միանշանակորեն նրա հաշվին բոնուսներ է արձանագրելու:
  • Ասում են...

    Ասում են...

    26.04.2013| 01:12
    ...թե Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը առանձնապես շատ երկար չի տևել։ Սերժ Սարգսյանը վերջինիս տեղեկացրել է, որ վարչապետի իրենց նախընտրած թեկնածուն Տիգրան Սարգսյանն է, Ծառուկյանն էլ ասել է` դե որ էդպես եք հարմար գտել, մենք էլ «ինչով կարանք, կօգնենք»:
  • Ասում են...

    Ասում են...

    23.04.2013| 02:11
    ...թե ինչ-որ մի պահի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումն իր պիկին էր հասել, իշխանությունները, ճիշտ է, որևէ ցանկություն չեն ունեցել նրանց պորտֆելներ տալու, սակայն, նորմալ բանակցությունների դեպքում, հնարավոր էր ոչ միայն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Րաֆֆուն, այլև վերահսկողական որոշակի ֆունկցիաներ Ռուբեն Հակոբյանին տրվեին: Սակայն, շարժման իսպառ մարումից հետո, դա էլ չեն ցանկանա տալ:
  • Ասում են...

    Ասում են...

    19.04.2013| 01:02
    ...թե որքան էլ խոսվում է ընդդիմադիրների հետընտրական դաշինքի, միասնական շտաբի մասին, իրականում ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին սեպարատ բանակցությունների մեջ է իշխանական թևի հետ` երկրորդ պատվավոր տեղի համար: Բանակցողների մեջ է, որքան էլ պարադոքսալ է, ՀԱԿ-ը, որին էլ, ըստ մեր տեղեկությունների, լավ էլ քարտ-բլանշ է տրված հեռուստատեսություններում. վերջիններիս հրահանգված է` որքան կարող են պտտել ՀԱԿ թեկնածուին: