Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Շիաների և սուննիների միջև մեծ պատերազմ հրահրել չի ստացվի, կարող է լինել տրամագծորեն հակառակը

Շիաների և սուննիների միջև մեծ պատերազմ հրահրել չի ստացվի, կարող է լինել տրամագծորեն հակառակը
07.03.2026 | 16:10

Պատերազմից անցել է մի քանի օր, բայց կարելի է արձանագրել մի կարևոր փաստ. սուննի և շիա իսլամի մեծ հակամարտություն զարգացնել չի ստացվում։ Հակառակը, ողջ իսլամական աշխարհը կամաց կոնսոլիդացվում է ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի, նույնիսկ քրիստոնյա երկրներում Իրանի նկատմամբ համակրություններն ավելի շատ են և ավելանում են։ Իրանի արժանապատիվ կեցվածքը ի չիք է դարձրել հակաիրանական քարոզչությունը, հատկապես՝ սոցցանցերում։ Եվ դա բնական է. մարդ արարածը ցանկացած իրավիճակում համակրում է արժանապատիվ կողմին, թեկուզ նա լինի թույլ կամ միայնակ։ Այդպես է կինոյի, սպորտի կամ քաղաքականության պարագայում։ Մարդիկ դրական հերոսներ են փնտրում, ցանկանում են, որ չարը պարտվի։ Գերարագ ինֆորմացիոն ժամանակներում հնարավոր չէ դեմոկրատիայի, կոռուպցիայի, քիմիական ու միջուկային զենքերի մասին հեքիաթներով հարձակվել ու ոչնչացնել մի ողջ երկիր, ժողովուրդ, ինչպես դա արվեց Իրաքում, Սիրիայում ու Լիբիայում և՝ ոչ միայն:

Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը արդեն տանուլ են տվել ինֆորմացիոն պատերազմը։

Շիաների և սուննիների միջև մեծ պատերազմ հրահրել չի ստացվի, կարող է ստացվել տրամագծորեն հակառակը։ Բազմաթիվ սյունի իսլամական երկրներում ժողովուրդը, հանուն Գազայի ու Իրանի, կարող է դուրս գալ սեփական իշխանությունների դեմ։

Օրինակ, Թուրքիայում ժողովուրդը լավ հասկանում է, որ Էրդողանի հակաիսրայելական ելույթների տակ լրիվ այլ պատկեր է. Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, Իսրայելի գլխավոր նավթի մատակարարն է, իսրայելական շուկան լի է թուրքական ապրանքներով:

Եվ ուրեմն, Իրանում ցամաքային ռազմական ներխուժման դեպքում Թուրքիայի ներսում խնդիրներ են առաջանալու։ Նույն վիճակը Պակիստանի, Ադրբեջանի ու Աֆղանստանի պարագայում է։ Իրանը փաստացի դարձել է իսլամական աշխարհի առաջնորդը:

Հետաքրքիր զարգացումներ են սպասվում:

Արա Արայան

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ