Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Անուղղելի «լավատեսությունն» ու «խաղաղության տենդը» մեզ հասցնելու են անդառնալիության կետին

Անուղղելի «լավատեսությունն» ու «խաղաղության տենդը» մեզ հասցնելու են անդառնալիության կետին
07.03.2026 | 19:07

Ուշադիր նայում եմ օրվա լրահոսը, և մոտս հակասական տրամադրություններ են առաջանում՝ արդյո՞ք հայաստանյան օրվա կառավարիչները գոնե որոշակի ադեկվատություն ունեն։ Սակայն, ինչքան գնում է, համոզմունքս անգամներով աճում է, որ սրանք, գաստրոնոմիկ այս վոյաժներից անդին, ունեն գիտակցական զրոյական ընկալում։

Մի կողմում անընդհատ կարդում ես, թե ինչ հարվածներ են հասցվում Իրանին, պայթյուններ են Թեհրանում, խոսվում է հազարից անցնող զոհերի մասին, կադրեր են շրջանառվում Բեյրութում, Բահրեյնում, Իսրայելում տարբեր ավերածությունների ու մարդկային կորուստների մասին։ Սրան զուգահեռ՝ առավոտյան հայտնի դարձավ, որ Բայրամովը հապշտապ մեկնել է Ստամբուլ, րոպեներ առաջ հանդիպել Ֆիդանին։ Անընդհատ տարբեր կոչեր ու հայտարարություններ են հնչում Իրանի և ԱՄՆ-ի նախագահների կողմից, որոնք սպասվող նոր հարվածային ալիքների մասին են խոսում։ Իսկ Հայաստանում...

Առավոտյան տեսնում ենք ավտոբուսային ինչ-որ խրախճանք, երգ ու ծիծաղ։ Մարդիկ «սրտիկներ» են հղում հասարակությանը, լեթարգիայի հերթական պորցիան ուղղելով, թե իբր մենք ապրում ենք լրիվ այլ գալակտիկայում։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ ընկալման խնդիր ունեն։ Բայրամովը գնում է Ստամբուլ, Միրզոյան Արարատը՝ Մարալիկ՝ մարդկանց ականջներին «լապշա» կախելու օրգիային մասնակցելու։

Փաշինյանը սուջուխ է ուտում, ինքնամոռաց կարտոֆիլի տոպրակներ ու ժինգյալով հացի պարագաներ է տեղափոխում, իսկ հարևան երկրի երկու պետությունների ղեկավարները պատրաստվում են Իրանի դեմ հերթական դավադրությանը։ Ասել է թե՝ սեփական աթոռը պահելու և վերարտադրվելու մոլուցքը Նիկոլին հասցրել է անդառնալիության կետին, և նման անտագոնիկ ու ցինիկ կրավորականությունը տանելու է սարսափելի մի իրողության, երբ բոլորը հասկանալու են, թե այս անուղղելի «լավատեսությունն» ու «խաղաղության տենդը» մեզ ինչի հասցրեց։

Հ․Գ․ Սարսափելի է տեսնել, թե ինչպես է ՔՊ վարչախումբը երգում ու ցինիկաբար պարում ավտոբուսում, երբ «բարեկամ» Իրանում սուգ է, այաթոլլային են թաղում, դպրոցում երեխաներ են զոհվել։ Պապիկյան Սուրիկն էլ, «զորավարի խրոխտ կեցվածքով» ընդդիմադիրների վրա դիվիդենտ հավաքելու անօգուտ փորձերի փոխարեն, լավ կաներ զանգահարեր ու ցավակցեր սպանված իր իրանցի գործընկերոջը, ում հետ հանդիպել ու, հավանաբար, հաց էր կիսել ընդամենը տասն օր առաջ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 263

Մեկնաբանություններ