Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Հզորությունը կմեծանա

Հզորությունը կմեծանա
16.11.2017 | 20:27

10,7 մլրդ դրամի ներդրում և 20 նոր աշխատատեղ է խոստանում Երևանի ՋԷԿ-ը` փոխարենը կառավարությունից խնդրելով որոշակի արտոնություն, ինչն էլ գործադիրը երեկ հաստատեց։ Տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարեյանը նշեց. «Տրամադրվող արտոնությունները կնպաստեն ՋԷԿ-ի հզորության ավելացմանը, քանի որ ներդրվելու են նոր սարքավորումներ»։ Հենց այդ սարքավորումների համար էլ կառավարությունը երեք տարի ժամկետով ազատեց ՋԷԿ-ին ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ից և մաքսատուրքից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ