Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Լա՞վ է, թե՞ վատ

Լա՞վ է, թե՞ վատ
16.11.2017 | 20:30

Համայնքների խոշորացման գործընթացն արագացնելու ուղղությամբ գործադիրը հստակ քայլեր է սկսում իրականացնել։ Կառավարության երեկվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Մինջամայնքային միավորումների մասին» օրենքը, որն էլ հաստատվեց։

Եթե օրենսդիրը ևս հաստատի այն, ապա միջհամայնքային միավորումները կձևավորվեն համայնքի կամ կառավարության որոշմամբ։ Չի բացառվում, որ քաղաքական դաշտում որոշակի դժգոհություն առաջացնի, քանի որ միավորումը միշտ էլ ենթադրում է համայնքային պաշտոնների փոփոխություն։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ