Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ճշմարտությունն ամեն մարդու բան չէ

Ճշմարտությունն ամեն մարդու բան չէ
07.12.2024 | 15:10

Երբեմն ամենից վտանգավոր բանը ճշմարտությունն է.

իմանալով ու հասկանալով այն, արժեզրկվում է գրեթե ամեն բան՝ արժեքներ, հերոսներ, իրադարձություններ, կերպարներ ու նրանց նկատմամբ ձևավորված վերաբերմունք, ինքնության ու վարքի իմպերատիվներ, բարոյականի ու անբարոյականի կարմիր գծեր և շատ այլ՝ կարևոր, գոյաբանական հարցեր:

Հետևաբար, ճշմարտությունն ամեն մարդու բան չէ.

զգույշ եղեք ճշմարտություններ բացահայտելու ձեր ցանկություններում, դրանք կարող են իրականություն դառնալ, ու ամեն բան դադարի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3847

Մեկնաբանություններ