Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Փորձում են զարգացնել ապակեգործությունը

Փորձում են զարգացնել ապակեգործությունը
04.11.2013 | 17:52

Նոյեմբերի 5-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) 1-ին մասնաշենքում (քիմիական ֆակուլտետի մասնաշենք, 301 լսարան) կմեկնարկի «Նոր ապակե բյուրեղային նյութեր. գեղարվեստական ապակի» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցը։ Դպրոցի նպատակը Հայաստանում ապակու գիտության, մշակույթի ու արտադրության զարգացումն է։ Դպրոցի աշխատանքներին կմասնակցեն երիտասարդ գիտնականներ տարբեր բուհերից ու գիտահատազոտական ինստիտուտներից, ինչպես նաև՝ ապակի արտադրող մասնագետներ։ Դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Բացման արարողությունը կուղեկցվի ապակու կիրառական արվեստի նմուշների և կենցաղային իրերի ցուցահանդեսով։

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ