Նախ` հարց.
-Իրավունք ունի՞ Մինասյանը խառնվել քաղաքական պրոցեսներին և ունենալ իր կողմնակիցները:
Իհարկե՝ ունի: Բայց ստացվում է այնպես, որ նա առաջին հայացքից չի խառնվում ոչ մի պրոցեսի, բացի նախագահ Քոչարյանի դեմ գործելուց: Ի՞նչ են ուզում: Ասում են, թե բա` Քոչարյանն ու ՀՅԴ-ն չեն հավաքելու անցողիկ շեմն անցնելու համար պետքական ձայների քանակը, հետևաբար, այդքան ընդդիմադիր ձայն փոշիանում է:
Նախ` էդ ո՞վ ասաց, որ չեն անցնելու:
Երկրորդ` նույնիսկ, եթե չհավաքեն, էդ ո՞վ ասաց, որ գոնե երրորդ տեղը չի լինելու իրենցը: Իսկ երրորդ տեղը ինքնին անցողիկ է, հետևաբար՝ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ:
Չորրորդ` էդ ո՞վ ասաց, որ առաջին տեղը պարտադիր ՔՊ-ինն է: Եթե առաջին տեղը ՔՊ-ն չլինի, ուրեմն էդ «փոշիացող» ձայների պահով այդքան վտանգ չկա:
Ու ամենակարևորը:
Ասենք թե Մինասյանն իր կողմնակիցներով սխալ են համարում Քոչարյանի մասնակցությունը՝ մտածելով ընդդիմության հաղթանակի մասին: Ու այդքանը մտածելով՝ ասում էին, որ սխալ է մասնակցելը:
Ըհը, ասացին, մարդիկ էլ լսեցին: Լսեցին ու որոշեցին մասնակցել:
Վերջ, արդեն որոշումն ընդունված է: Մասնակցելու են:
Հիմա արդեն ցանկացած հակախոսք ոչ թե ձայների մասին է լինելու, այլ կոնկրետ լինելու է թարախի տարածում:
Հա, բա հետո՞, դրանով Նիկոլին չե՞ք օգնում:
Դե, հիմա տեսնենք: Ընդդիմադիր ցանկացած ուժի կողմ ուղղված հակախոսք օգնելու է Նիկոլին:
Դե, հիմա թող բոլորը բացահայտեն իրենց դեմքերը: Նախավերջին բացահայտումն էլ կլինի հունիսի 7-ին, վերջնականն էլ՝ նոր ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելու օրը:
Չնայած՝ չեմ բացառում, որ կարող են լինել արտահերթ նոր ընտրություններ:
Միհրան Միրզոյան