«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Ելել ենք շալակն աշխարհի՞, թե՞ ոսոխին ենք շալակած տանում

Ելել ենք շալակն աշխարհի՞, թե՞ ոսոխին ենք շալակած տանում
18.01.2026 | 12:29

Երբ այս խռովությանը, դավադրությանը հաղթենք, պարտավոր ենք մեր պատմության հազարամյակների բեռը շալակել, մի պահ կանգ առնել, վերանալ նրանից, որ հայ ենք, գիտնականի անաչառությամբ ուսումնասիրենք ու վերլուծենք՝ ինչու՞ ենք մենք այսքան հակասական ազգ, ինչու՞ չունենք ազգային գաղափարախոսություն, որով առանձնացնենք համազգային խնդիրները, ինչի՞ց է, որ ամեն տեսակ լուծ, ողբերգություն, ցեղասպանություն վերապրած ժողովուրդը շարունակում է հավատալ արդարության հաղթանակին, դա էլ բավական չէ, ուզում է վստահել թշնամուն, անգամ՝ հարմարվել ապրել ոճրագործի հետ՝ զավթողական գործողությունների բացահայտ դրսևորման պայմաններում։

Հարցերը շատ են։ Պատասխաններ այսօր չկան։ Սակայն, եթե մենք մեր բոլոր արատները, թերությունները, սխալները չբացահայտենք և նոր ազգային միասնություն չհաստատենք, չենք հարատևի։ Լավագույն դեպքում ցաք ու ցրիվ եղած օտար ամայի ճամփեքի վրա հայրենիք կտենչանք։

Ինչու՞ հիմա որոշեցի այս հարցերին անդրադառնալ։ Գիտակից ժողովրդի համբերության բաժակը լցվել է։

Նիկոլ Փաշինյանի թիմը փարիսեցիության անպարտելի խորհրդանիշ է։

Ինչ փաստ ուզում ես իրենց դեմ տուր։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը անթաքույց հայտարարում է, որ առաջիկա ԱԺ ընտրություններում անհրաժեշտ է, որ հաղթի Նիկոլ Փաշինյանը։

Ալեն Սիմոնյանը հայտարարում է, թե՝ ո՞վ ասաց, որ դա միջամտություն է մեր ներքին գործերին։ Մի հատ էլ շնորհակալություն է հայտնում Հաքան Ֆիդանին։

Ժողովրդավարական երկրում այս խոսքերից հետո կառավարող ուժը խոսնակի հրաժարականը կպահանջեր։ Հա, բա չէ․․․

Եվրամիությունը 15 մլն դոլար է հատկացնում հորինված հիբրիդային գործողությունները չեզոքացնելու համար։ Պարզ է, որ իրենք իրենց նկատի չունեն, չնայած որևէ կերպ չեն արձագանքում ու չեն դատապարտում երկրում կատարվող ապօրինությունները։

Ամոթ մեզ, եթե շարունակենք հույսներս կապել թշնամի հարևանի ողորմած վերաբերմունքի հետ։

Ամոթ, եթե չհավաքագրենք ազգիս ներուժը, մտավոր (ինտելեկտուալ) սեփականության կարողությունները։

Իսկ ով հակառակն է անում, շարունակում է պառակտել, կտոր-կտոր անել հայոց աշխարհը, նվեր է անում ոխերիմ «բարեկամին»։

Հետո չասեք՝ չէիք զգուշացրել։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ․Գ․

Առաջիկայում «Միասին» շարժման համակարգող խորհուրդը հատուկ նիստ կհրավիրի ստեղծված իրավիճակում մեր առաջարկությունները քաղաքակիան ուժերին ներկայացնելու համար։

Դիտվել է՝ 118

Մեկնաբանություններ