Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Շահումյանը մեզնից խլեցին, բայց չկարողացան խլել Շահումյանը մեր սրտերից

Շահումյանը մեզնից խլեցին, բայց չկարողացան խլել Շահումյանը մեր սրտերից
14.06.2026 | 11:04

1992 թվականի հունիսի 13-ին մեր կյանքը կիսվեց «առաջ»-ի և «հետո»-ի։ Մեր Հայ Պարիս գյուղն ու Շահումյանի շրջանը ժամերի ընթացքում դատարկվեց։ Հետո ասացին՝ մեզ ծախել էին...

Շուրջ 2 տարի տևած բլոկադայից հետո մենք ստիպված եղանք թողնել մեր տները, մեր նախնիների շիրիմները, մի քանի ժամում հրաժեշտ տվեցինք մեր սարերին ու այն հողին, որի յուրաքանչյուր քարը ճանաչում էինք։ Ամեն ինչ կատարվեց վայրկյանների ընթացքում։ Ոռնացող արկերի ու կրակոցների տակ մենք ստիպված էինք թողնել ամեն ինչ։

Երկու տարեկան Դավիթիս հետ բռնեցինք գաղթի ճամփան... Այդ ճանապարհը մի իսկական դժոխք էր։ Մեր ամբողջ շրջանից շուրջ 17-20 հազար հայեր հանկարծակի դարձան անօթևան գաղթականներ, ինչպես այսօր 150 000 արցախահայարը։ Մեկ օրում կորցրեցինք ամեն ինչ։

Քայլում էինք անտառներով ու սարերով՝ ամեն վայրկյան հետ նայելով, որտեղ ծխում էին մեր սրբավայրերն ու տները։ Շահումյանը մնում էր թիկունքում՝ արյունահոսող ու դատարկվող։ Այդ դաժան օրերին ու գաղթի գողգոթայում ավելի քան 700 շահումյանցիներ սպանվեցին կամ անհետ կորան: Շատերը մահացան հենց ճանապարհին՝ հյուծվածությունից, ցրտից, հրետակոծություններից ու սրտի կանգից, քանի որ հնարավոր չէր տանել սեփական տան կորստի ցավը։ Շատերն այդպես էլ անթաղ մնացին անտառներում...

Մենք կորցրեցինք ամեն ինչ. մեր հիշողությունները, մեր մանկությունը, մեր նախնիների գերեզմանները։ Օդում կախված էր անարդարության ու անզորության դառը համը։

ՈՒ այդ մղձավանջը կրկվեց 32 տարի անց...

Շահումյանը մեզնից խլեցին, բայց չկարողացան խլել Շահումյանը մեր սրտերից։ Այն ապրում է մեր հիշողություններում, մեր պատմություններում, մեր երեխաների անուններում ու մեր աղոթքներում։ Եվ քանի դեռ կա գեթ մեկ շահումյանցի, ով հիշում է իր տուն տանող ճանապարհը, Շահումյանը չի մահանա։

Ջերմագին ողջույններ իմ աշխարհասփյուռ շահումյանցիներին, իմ հայպարիսեցիներին, Բուզլուխի, Գաղթուտի, Գյուլիստանի, Մանասիշենի, Խարխափուտի, Շահումյան ավանի, Վերին Շենի, Կարաչինարի, Մանաշիդի ու Էրքեջի բարեկամներին, հարազատներին ու հայրենակիցներին։

Լիդա ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ