ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

ՀԷՑ-ի այժմյան ղեկավարությունն իր վրայից գցում է պատասխանատվության բեռը

ՀԷՑ-ի այժմյան ղեկավարությունն իր վրայից գցում է պատասխանատվության բեռը
29.12.2025 | 14:20

Վարդաշենում մի էլեկտրական ենթակայանի հրդեհի պատճառով Երևանի մի հսկայական հատված հոսանքազրկվել է, ու դեռ պարզ էլ չէ, թե երբ կվերացվի վթարը:

Ամանորի տոների նախաշեմին սա ոչ միայն կենցաղային խնդիր է, այլև հոգեբանական լուրջ տրավմա, որովհետև երեխաների դպրոցական արձակուրդների օրերն են, իսկ տանը լույս չկա, ջեռուցում չկա, մուլտիկ ու զվարճանքներ չկան, ծնողները երեխաներին տարել են բարեկամների տները, որ չմրսեն և այլն:

ՀԷՑ-ը իրավապահներին հաղորդում է ներկայացրել: Ամենայն հավանականությամբ, մի «սատանա» կնշանակեն ու մեղքը կբարդեն վրան, որին չեն էլ բռնի կամ էլ կբարդեն նախկինների վրա ու էլի մի քանի հոգու բանտերը կգցեն:

Ինչո՞ւ եմ այդպես մտածում, որովհետև ՀԷՑ-ի այժմյան ղեկավարությունը, դրանով իսկ, իր վրայից գցում է պատասխանատվության բեռը, չի ընդունում , որ իր անմիջական պարտականութւնը համակարգի անխափան գործունեությունն ապահովելն է, այլ ոչ թե անտերության հետևանքով եղած վթարի վերաբերյալ իրավապահներին հաղորդում ներկայացնելը:

Այստեղ խնդրի մի ուրիշ ենթաշերտ է բացվում. իրականությունն այն է, որ էներգետիկ համակարգը յուրաքանչյուր երկրի համար ստրատեգիական նշանակություն ունի, ու դրա անվտանգության նկատմամբ վերաբերմունքն էլ պետք է լինի համապատասխան մակարդակի և որակի: Մի քանի շաբաթ առաջ ամբողջ Հայաստանով անտառներն էին վառվում, բայց հիմա ո՞վ է դրա մասին հիշում, ի՞նչ արեցին պատկան մարմինները, որ մեղավորներին հայտնաբերեն, իսկ որ ամենակարևորն է, որ այլևս չկրկնվի: Իսկ Հայաստանը դարձել է ամեն տեսակ արկածախնդիրների «էլդորադո»՝ ով ուզում, երբ ուզում մտնում է երկիր, ինչ ուզում՝ անում է, ուր ուզում՝ գնում է: Որտե՞ղ է երաշխիքը, որ հրդեհները, տարատեսակ կենսական ենթակառուցվածքների խափանումները հենց համապատասխան մարմինների անգործության կամ թերացումների հետևանք չեն: Եթե Փաշինյանը մի մարզ է գնում, ամբողջ ճանապարհին ոստիկանական ուժեր են շարում, եթե «պատարագի» է գնում, ամբողջ ուժային ու անվտանգության համակարգը կենտրոնանում են դրա շրջակայքում, որովհետև մի խնդիր ունեն՝ պահել կոնկրետ մեկ մարդու անվտանգությունը: Իսկ եթե գործը վերաբերում է սովորական քաղաքացիներին, թեկուզ՝ հազարավոր, ապա հոգ չէ. վերջում գործ կհարուցեն, հետո ծածկադմփոց կանեն՝ կանցնի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 200

Մեկնաբանություններ