Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.02.2026 | 22:00
Արարիչ,
պաշտպան և փրկիչ,
բազում են նեղություններն այս աշխարհում, բայց Դու, Տե՛ր, փրկում ես բոլորին, ովքեր հավատով դիմում են Քեզ։
Օրհնիր այս օրը Քո անմոռաց սիրով,
որ դժվարության միջով անցնելիս էլ չկորցնենք Քո սերը և խաղաղությունը։
Քո Խաչով մեզ զորացրու,
Քո Խոսքով մեզ առաջնորդիր,
Քո Սուրբ Հոգով մեզ քաջալերիր։
Քանզի Քո հավիտենական և անպարագրելի սերը մեր ապավենն է այսօր և միշտ և հավիտյանս։
Ամեն։
Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ