ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ընդդիմությունն է միակ հանդիսատեսը

Ընդդիմությունն է միակ հանդիսատեսը
13.11.2025 | 15:19

Թատերական կամ կրկեսային ներկայացումն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հանդիսատեսը դադարում է ծափահարել:

Մեր կրկեսի հանդիսատեսը վաղուց ժողովուրդը չի. այն չի ծափահարում՝ հիասթափվել, հոգնել ու մի կողմ է քաշվել:

Ընդդիմությունն է միակ հանդիսատեսը: Որ պահին այն դադարի «ծափահարել», կրկեսը կավարտվի:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4135

Մեկնաբանություններ