ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Վա՞տ եք, արա

Վա՞տ եք, արա
13.01.2026 | 12:24

ՈՒրեմն Իջևանից գան, նժդեհականությունը անվանեն ֆաշիզմ, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարեն, դաշնակցակաների դեմ պայքարեն, եկեղեցիականներին բանտարկեն, Ադրբեջանին հանձնեն Արցախը, թուրքերի հետ բարեկամություն անեն, նոր հանրապետություն հռչակեն, բայց բոլշևիկը, պարզվում ա, մենք ենք:

Վա՞տ եք, արա՛:

Տիգրան ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ