ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է
09.01.2020 | 13:14

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի ու Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու այսօր պետք է բուժզննում անցներ: Corriere dello Sport-ի հաղորդմամբ, Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով դուրս մնացել շարքից: Հենոն «Տորինոյի» դեմ (0։2) խաղի ժամանակ ցավ էր զգացել մրցակցի հետ բախումից հետո, բայց շարունակել էր հանդիպումը։ Այս մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Դիտվել է՝ 3215

Մեկնաբանություններ