Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.09.2025 | 22:00
Տե՛ր Աստված իմ,
այս լուսաբացին աչքերս հառած դեպի Քո անանց լույսը,
Դիմում եմ Քեզ ապաշխարության կանչով։
Ների՛ր ինձ այն ամենի համար, որ գործեցի անզգուշությամբ,
ներիր նաև այն մեղքերը, որ ծնվեցին իմ կամքից ու կուրությունից։
Քո ողորմությունը լայն է ավելի, քան ծովերը,
և Քո ներումն անսպառ է ինչպես լուսաբացները։
Քո լույսը խորտակում է խավարը,
և Քո ողորմությունը ջնջում է մեղքի հետքը։
Ո՜վ Տեր, հիշի՛ր ինձ, ոչ ըստ իմ գործերի,
այլ ըստ Քո անսահման ողորմության։
Քանզի եթե գործերովս դատես ինձ,
ոչ ոք չի կանգնի Քո արդարության առաջ։
Տե՛ր Հիսուս,
ես ապավինում եմ Քո խաչին,
քանի որ այնտեղ է իմ փրկության զորությունը։
Քո արյունով, որ թափվեց Գողգոթայի բարձունքում,
Բժշկիր ինձ հոգով և մարմնով։
Ամեն մի քայլով թող մոտենամ Քեզ,
և ամեն մի խոսքով թող փառավորեմ Քո անունը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամեն։
Դիտվել է՝ 2647

Մեկնաբանություններ