Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.12.2025 | 22:00
Ողորմած Աստված,
այս սուրբ լռության մեջ
մենք կանգնում ենք մեր ժողովրդի վերքերի առաջ և հիշում 1988-ի ահեղ օրը,
երբ երկիրը դողաց և անմեղ կյանքեր մարեցին։
Տե՛ր,
հիշի՛ր այն բոլոր հոգիներին,
որ դեկտեմբերի 7-ին
մեկ ակնթարթում անցան ժամանակից դեպի հավիտենություն, որոնք իրենց ցավով դարձան մեր ժողովրդի անջնջելի հիշողությունը։
Տե՛ր,
փառավորի՛ր նրանց հոգիները Քո երկնային օթևաններում, որտեղ չկա ցավ, վիշտ կամ արցունք, այլ միայն քաղցր հանգիստ Քո գրկում, Քո խաղաղության մեջ։
Քեզ փա՜ռք, այժմ և միշտ
և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ