«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.05.2026 | 22:38
Տե՛ր ամենազոր,
Բժիշկ հոգիների
և մարմինների։
Դու ես կյանք պարգևողը
և բժշկողը բոլոր ցավերի։
Քո ձեռքի հպումով կենդանանում են մահացած նյարդերն ու բժշկվում հիվանդությունները։
Տեր,
Փարատիր ցավերն ու հիվանդությունները,
հիշի՛ր բոլոր հիվանդներին,
Դու՛ եղիր նրանց մխիթարիչը,
նրանց զորությունը և նրանց բժշկությունը։
Քո ողորմությամբ փարատի՛ր վիշտն ու տառապանքը և Քո ամենազոր խոսքիդ զորությամբ ապահով, առողջ և անփորձանք պահիր մեր կյանքը
Փառք Քեզ Տեր, Փառք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ