Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Վատ պարողին միշտ ինչ-որ բան խանգարում է

Վատ պարողին միշտ ինչ-որ բան խանգարում է
02.07.2025 | 19:19

Եկեք մտովի անցնենք քաղաքական կշիռ ունեցող մարդկանց ցուցակով. ովքե՞ր են հայհոյանքներ հնչեցնում հրապարակային։

Կարո՞ղ է, երբ ցուցակագրենք, հանկարծ պարզվի, որ Նիկոլի քաշային կարգը` նրա քաղաքական թայը մի էրկու լափարոշ տիկտոկեր են, իսկ մի ամբողջ ժողովուրդ կրակն է ընկել բոլոր հասարակություններում գոյություն ունեցող մի քանի լափարոշի ու միայն Հայատանում գոյություն ունեցող Նիկոլի ձեռը։

2019թ.-ից ի վեր ֆեյքերը, ՔՊ պապիկներն ու տատիկները բոլոր հարցազրույցներիս տակ ստեղծագործում են աշխարհի ամենազզվելի ֆանտազիաներով ու բառամթերքով։

Էդ ի՞նչ է ինքնասիրությո՞ւն չունեմ, թե՞ բառապաշար, կամ կարո՞ղ է հայրս, եղբայրներս, ընկերներս, ովքեր կյանքին նայում են ավելի պարզ մարդկային էմոցիաներով բիլակներ ու լեզու չունեն։

Բայց բոլորին արգելված է որևէ բան ձեռնարկել, բոլորը գիտեն, որ չեմ հանդուրժի «թասիբի» էդ դրսևորումները։ Ու ոչ էն պատճառով, որ հաճույք եմ ստանում, երբ հայհոյում են, այլ որովհետև շատ եմ սիրում էն մարդկանց, ովքեր իմ հետ մի քիչ հույս են կապում։ Սիրում եմ ու պատրաստ չեմ նրանց կյանքի հերթական հիասթափություն-թալիբը դառնալ` նրանց հանրային կյանքը վերածելով անդաստիարակության ֆեստիվալի։

Էնպես որ վատ պարողին միշտ ինչ-որ բան խանգարում է. հատկապես, եթե նա ուզում է այդ ինչ-որ բանը ցուցադրել հանդիսատեսին և դրա համար հորինում է պատճառներ։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ