ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հնարավորությունն այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկրի միջուկային ծրագրի ու բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական բանակցությունները արդյունք չեն տվել: «Հուսանք, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կկնքի արդար ու իրավահավասար համաձայնագիր՝ առանց միջուկային զենքի, որը շահեկան կլինի բոլոր կողմերին»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։               
 

Կարիերիզմի մասին

Կարիերիզմի մասին
25.11.2025 | 12:35

1917 թ. ռուսական հեղափոխությունն արեցին մտքով ու հոգով մաքուր հեղափոխականները:

Հետո արդեն իշխանության մեջ առաջին պլանում սկսեցին հայտնվել ու առաջ գնալ նրանք, որոնց մեկ բառով կարելի է բնորոշել կարիերիստներ ու գրասենյակային առնետներ: Նրանց հիմնական առանձնահատկությունն անսահման ճկունությունն ու հարմարվելն էր փոփոխվող պայմաններին ու նոր ղեկավարների քիմքին, երեկվա ընկերներին ու համախոհներին դավաճանելու պատրաստակամությունը:

1988 թ. ղարաբաղյան շարժումը ևս համարյա նույն տրամաբանությունն ունեցավ: Նախ իշխանության եկան շարժման իդեալիստները, հետո քայլ առ քայլ իշխանությունը նվաճեցին կարիերիստները:

Գանք 2018 թ. իշխանափոխությանը:

Նախ, «հեղափոխություն առանց հեղափոխականների», ապա, «հեղափոխականներ առանց հեղափոխության»:

Զզվելի է շոշափել, թե կարիերիզմն ինչ այլանդակ ձևեր ու տեսք է ստացել մեր օրերում: Մարդիկ պատրաստ են ոչ միայն տարիներով վարձկան ու ծաղրածու աշխատել քաղաքական կրկեսում, այլև մոռանալ իրենց եղած ու չեղած արժեքները, հայհոյել իրենց երեկվա կուռքերին, ուրանալ իրենց քավորներին, սեփական անցյալն ու իրենք իրենց: Հանուն պաշտոնի, առաջխաղացման, փողի ու առաջնորդի դրվատանքի:

Այդ մարդիկ օդից չեն ընկել: Այս մարդիկ նախորդող 2-3 տասնամյակներում ծնված, կրթություն ստացած ու ձևավորված մարդիկ են: Նրանց Նիկոլն իր տնից չի բերել: ՈՒղղակի Նիկոլը նրանց առաջադրել է խաղի ստորացուցիչ կանոններ, ու նրանք հեզաբար գերազանցում են ստալինյան, ՀՀՇ-ական ու ՀՀԿ-ական շրջանի իրենց կարիերիստ նախահայրերին:

Պայմանական սուսլովները, վիշինսկիները, հրանուշհակոբյաններն ու երվանդզախարյաններն ուղղակի մանկապարտեզի անմեղ ու գերգաղափարական սաներ էին մերօրյա արթուրդավթյանների, գևորգպապոյանների ու վահագնալեքսանյանների համեմատությամբ:

Մտածելու թեմա է, թե ինչպե՞ս դա հնարավոր դարձավ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7507

Մեկնաբանություններ