Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Վաղն է՞լ եք հավատալու և ընտրելու

Վաղն է՞լ եք հավատալու և ընտրելու
26.01.2026 | 17:24

Բաց նամակ՝ տատիկ-պապիկներին

Կարո՞ղ էր Նիկոլ Փաշինյանը, իր ՔՊ-ական ուսապարկերին միլիարդների հասնող պարգևավճար բաժանելու փոխարեն, այդ գումարը բաժանել և տարվա մեջ մեկ անգամ այն հատկացնել թոշակառու մեր տատիկ-պապիկներին. իհարկե՛, կարող էր, դրանով նա նույնիսկ կապահովագրեր իրեն գալիք ընտրություններում տասնյակ հազարի հասնող ձայներով։ Իսկ եթե չէր ցանկանում նեղացնել յուրայիններին, կարո՞ղ էր «նախկինների թալանից» մասնաբաժին հանել նաև թոշակառուների համար ուղիղ այնպես, ինչպես բաժին է հանել իր ՔՊ-ականների համար. իհարկե՛, դա էլ էր կարող։

Իմ սիրելի՜ թոշակառու տատիկներ և պապիկնե՛ր, գիտե՞ք, թե ինչու Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ Չբարձրացրեց ձեր թոշակը, լավ իմանալով, որ նույնիսկ այդ դեպքում դուք նրան եք ընտրելու, չարեց, քանի որ ինքը համոզված է, որ աղքատությունը ՁԵՐ ԳԼԽԻ մեջ է, և ավել 10.000 դրամի հետ դուք չգիտեք, թե ինչպես պետք է վարվել։ Չարեց, քանի որ նա համոզված է, որ ընտրություններից 10 օր առաջ մուրճը ձեռքին կգա ձեզ մոտ, կգրկի ձեզ, կխոսի նախկինների թալանից, կխոսի, որ ամեն ինչում նրանք են մեղավոր, և դուք նորից իրեն կընտրեք։ Նա բառացիորեն ձեզ հասանելիք ավելի բարձր թոշակը ԳՈՂԱՆՈՒՄ Է ձեզնից էն համոզմունքով, որ նույն ԳՈՂՈՒԹՅՈՒՆՆ ինքը կարող է վաճառել ձեզ հույսի, նախկինացավի ու նմանատիպ էշությունների շնորհիվ։

Նա մտածում է, որ դուք չեք գիտակցում, որ Ալեն Սիմոնյանի վերջին դասի մեքենայի մեկ օրվա սպասարկման ծախսն ավելին է, քան ձեր մեկ ամսվա թոշակը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ահռելի բաժինը կազմում եք հենց ԴՈՒՔ, ու դա իմանալով՝ նա որքան կարողանում է նսեմացնում է ձեզ, վիրավորում ձեզ, գողանում ձեզանից։ Նա չի ցանկանում, որ դուք օրվա մի կտոր հացից ու մի ափսե վերմիշելից այն կողմ այլ բան ուտեք, նա չի ցանկանում, որ դուք դեղատուն մտնելուց մտքում հաշվարկ չանեք՝ կհերիքի՞ ձեր թոշակը՝ ձեր դեղերը գնելու համար, թե՞՝ մի ամսով կերկարաձգեք ձեր դեղամիջոցի գնումը, քանի որ գազի կոմունալն էլ դեռ չեք վճարել։ Նա գիտի, որ կգա ձեր քաղաքները, ձեր գյուղերը, ի ցույց կդնի իր բուլատե ու դեղնած ատամնաշարը, կգրկի ձեզ ու ընտրվելուց հետո կշարունակի կրկին գողանալ ձեզ հասանելիքն ու տալ Ալենին, որ Ալենը կարողանա արձակուրդը Թաիլանդում վայելել, աներձագ Հրաչին, որ նրա տունն ավելի մեծ լինի, Վահագն Ալեքսանյանին, որ դեմքն ու փորն ավելի կլորացնի։ Իսկ դուք կշարունակեք աղքատ մնալ ու մնալ մի քանի կոպեկ թոշակի հույսին․․․ Իսկ ձեզ նա կշարունակի մեղադրել, ասելով, որ դուք չեք հասկանում, թե փողն ինչպես պետք է ծախսել։ Նա ձեզ՝ 70-80 տարեկան պապիկ-տատիկներիդ, կմեղադրի, թե ինչու բիզնեսով չեք զբաղվում, այն պարագայում, երբ դուք շենքի երրորդ հարկից մինչև առաջին հարկ կես ժամում եք իջնում։

Մի ողջ կյանք եք ապրել, տեսել պատերազմ, սով, մութ ու ցուրտ տարիներ, աղքատություն, երկրաշարժ ու այսօր եկել հասել եք ձեր կյանքի մայրամուտին, իսկ ձեր ապրած ողջ կյանքը Նիկոլի համար 10.000 դրամի արժեք անգամ չունի։ Ընտրություններից առաջ կգան նիկոլենք ձեզ մոտ, կերդվեն ու կհամոզեն, որ բարձրացնելու են ձեր թոշակները,ու եթե դուք այս անգամ էլ հավատացիք նրան և ընտրեցիք, ուրեմն հիշեք, որ դուք իրապես արժանի չէիք ավել 10.000 դրամներին, որոնք առանց այն էլ ձերը պետք է լինեին։

Ձեր թոռնիկ։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 140

Մեկնաբանություններ