«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ամբողջ պետական ապարատը վերահսկող իշխանությունը հայտարարում է, թե ընտրական գործընթացի գլխավոր սպառնալիքը հենց ընդդիմությունն է եղել

Ամբողջ պետական ապարատը վերահսկող իշխանությունը հայտարարում է, թե ընտրական գործընթացի գլխավոր սպառնալիքը հենց ընդդիմությունն է եղել
24.06.2026 | 13:50

Հայաստանյան քաղաքական վակխանալիան, որի հետ առերեսվում ենք ամենօրյա ռեժիմով, գնալով ավելի մեծ թափ է հավաքում:

Բանը հասել է նրան, որ չնայած, ապալեգիտիմները համաձայն են, որ ընտրախախտումներ են եղել, բայց մարազմն այն է, որ էդ խախտումներն արել են, ուշադրությո՛ւն, ընդդիմադիրները:

Քաղաքական գործընթացների պատմության մեջ նման սյուռ տաֆտալոգիա գոյություն չի ունեցել (բացի Թրամփի հայտնի զառանցանքը). ասեմ ավելին՝ քաղաքական տեսության մեջ բավական պարադոքսալ է հնչում այն իրավիճակը, երբ ամբողջ պետական ապարատը վերահսկող իշխանությունը հայտարարում է, թե ընտրական գործընթացի գլխավոր սպառնալիքը հենց ընդդիմությունն է եղել։ Այդպիսի հռետորաբանությունը սովորաբար դիտարկվում է մանիպուլյատիվ:

Հ.Գ. Իրականում, որպեսզի պատկերը լինի բազմակողմանի և օբյեկտիվ, դրանց տրվի խորը ու համապարփակ գնահատական, ինչպես նաև ուսումնասիրվի ընթացող պրոցեսների ամբողջական շերտերը, առաջարկում եմ դիտել 1976 թվականին նկարահանված՝ «Отвратительные, грязные, злые», շեդևր ֆիլմը:

Հ.Հ.Գ. Ի դեպ, ասեմ, որ ընտրությունների կազմակերպման, վերահսկման և արդյունքների ամփոփման հիմնական պատասխանատվությունը գրեթե բոլոր երկրներում իշխանության և նրա ձևավորած ինստիտուտների վրա է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 32

Մեկնաբանություններ