ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ծիրանավառ գիշերների օրորը

Ծիրանավառ գիշերների օրորը
24.09.2019 | 12:29

Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք
Կոմիտաս


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ծիրանավառ գիշերների օրորը» խորագրով համերգային երեկոն՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։
Ծրագրում ներկայացվեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործություններից։ Հանդես եկան օպերային երգիչներ` Նարինե Անանիկյանը, Դիանա Հարությունյանը, Անդրանիկ Մալխասյանը և Հովհաննես Անդրեասյանը: Համերգային երեկոյի կոնցերտմայստերն էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը։
Հոբելյանական հանդիսության մեկնարկին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանի կողմից ներկայացվեց կոմիտասյան ժառանգության մասին զեկույց։

Կոմիտասյան գործերի կողքին Կոմիտասի աշակերտների՝ Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությունների մատուցումը յուրատեսակ նախաձեռնություն էր հյոբելյանական միջոցառումների շրջանակում, քանի որ երկու կոմպոզիտորներն էլ աշակերտել են Կոմիտասին և նրան համարել են հայ երգի ու երաժշտության գագաթը՝ մշտապես ոգեշնչված լինելով կոմիտասյան հանճարով։

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ