«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ծայրապետության մոտալուտ վախճանը

Ծայրապետության մոտալուտ վախճանը
20.12.2025 | 13:43

Նայելով Էջմիածնում կուտակված ոստիկանության ամեհի զանգվածին` հասկացա, որ սա մի պետություն է, որ գտնվում է ոստիկանների սվինների ծայրին։

Իրական ծայրապետություն։

Սակայն այստեղ ինչն է զարմանալի։ Ամեն ինչ չէ, որ ծայրին է։

Բարեկամուհիս, ով Աստծո նվիրյալ է և Հայ Առաքելական եկեղեցու անդավաճան հետևորդ, մի դեպք պատմեց, որ հավատով համակեց հուսալքվող սիրտս։ Նա մի ամբողջ տոպրակ տասը դրամանոց էր հետը տարել, որ շպրտի տիրադավ եպիսկոպոսների անպատկառ երեսին, իբրև հուդայակերպ վարքին ի տուրք` 30 արծաթի վարձ։

Դեմը պատնեշած երիտասարդ ոստիկանը թախանձագին խնդրել էր, որ այդ քայլին չդիմի, բայց երբ տիրադավների համակիր խառնամբոխի ցաքուցրիվ մղկտոցներին հակառակ հնչել է Հայրապետի պաշտպան բանակի հուժկու վանկարկումը`

- Վե՜-հա՜-փա՜ռ... Վե՜-հա՜-փա՜ռ...

Բարեկամուհիս զարմանքից քար է կտրել։ Նույն ջահել ոստիկանը, հենց նույնը, որ իրեն աղերսում էր չդիմել իրավիճակը սրող քայլի, հիմա իր թիկունքում կռացած ու թևատակին պաղկված, մինչև ականջները կարմրատակած վանկարկում էր.

- Վե՜-հա՜-փա՜ռ... Վե՜-հա՜-փա՜ռ...

Ամեն ինչ չէ, որ կորած է։ Մոտենում է ճիշտ այն պահը, երբ ծայրապետության սուր շեղբը կուղղվի հակառակ ուղղությամբ։ Վարչապետական աթոռն ամեմևին էլ գահ չէ։

ՈՒրիշի համար բիզ սրողն` ինքն է վրան նստելու։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 6389

Մեկնաբանություններ