Քանի դեռ Ռուսաստանում կան այսպիսի կեղծ տեսաբաններ, որոնց քարոզչության (հղումը՝ https://www.facebook.com/reel/2116035002134907) պատճառով քիչ վնաս չի կրել Ռուսաստանը, որոնց քարոզչության պատճառով պանսլավոնական ծրագիրը փոխվեց կեղծ եվրասիականությամբ, Ռուսաստանը միշտ կրելու է վնասներ, ռազմավարական միտքը լինելու է անտեսված: Իսկ Ռուսաստանում քիչ չեն նրանք, ովքեր իսկապես կարող են դարձնել Ռուսաստանը որպես պետություններ ձգող և ոչ թե վանող սուբյեկտ:
Այս հիվանդ գլխով եվրասիականության կեղծ տեսաբանը ոչ թե Հայաստանի կամ հետխորհրդային երկրների թշնամին է, այլ Ռուսաստանի` որպես ուղղափառ աշխարհի առաջնորդող ուժի թշնամին է:
Երբ Ռուսաստանը կմաքրվի սրա նմաններից և ռուսական էլիտաները կվերադառնան ռուսական պետության քաղաքակրթական ակունքներին, այն ժամանակ Ռուսաստանն իսկապես կլինի հզոր:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ․Գ․
Դեռ ուզում եմ հավատալ, որ թրենդով հակառուսները գոնե գիտեն Սոլովյովի ու Դուգինի տարբերությունը: