Պատմություն այն մասին, թե ինչպես է 1.200.000.000
(մեկ տրիլիոն երկու հարյուր միլիարդ) դոլար կարողության տեր, «քաղաքակրթաստեղծ», 4500-ամյա պատմություն ունեցող, բայց իր պատմությունից այդպես էլ դասեր չքաղած ազգը իր հազարամյա մաքառումների գնով, ի վերջո, ձեռք բերած պետության գլխին կարգել հայրենադավ մի куток-ի, որը 5 տարի շարունակ «կռացած» խաղաղություն է մուրում «քաղաքակրթություն» և «խաղաղություն» բառերի իմաստը դեռևս ամբողջությամբ չընկալած արյունառուշտ 100-ամյա ցեղախմբից... որը, արդյունքում այդպես էլ չի ստանա :
Կռանա՛լ, կռանա՛լ մինչև վերջ... սա է куток -ի կարգախոսը, որը խաղաղություն մուրալուն զուգահեռ «կՌՏում» է «քաղաքակրթաստեղծ» ազգին ու ընչաքաղցաբար ավելացնում իր անձնական կարողությունը:
Կռացած մնացեք և շարունակեք մուրալ՝ չշեղվեք հանկարծ ձեր հռչակած «խաղաղություն մուրալու» օրակարգից, որն ամենաուղիղ ճանապարհով ուղղորդում է ձեզ դեպի «համազգային աղբանոց»:
Մուրացեք, ոչինչ՝ մի քիչ էլ մուրացեք,մինչև...
Մինչև ազգի հայրենապաշտ և ըմբոստ զավակները կհայտնվեն ասպարեզում և իրենց ձեռքը կվերցնեն հազարամյա մաքառումների գնով, ի վերջո, ձեռք բերած պետության առաջնորդությունը:
Բան չի մնացել դրան։
Պետք է որ մնացած չլինի…
Արգամ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆ